Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 413
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2018 թվականի N 413

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ,,ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, ԹԻՎ 308 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանս ուսումնասիրելով Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Վլադիմիր Եգանյանի  կողմից 03.09.2018թ բերված վարչական բողոքը թիվ 308 որոշման դեմ
                                                               Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Որոշման դեմ բողոքում նշված հիմնավորումները՝ շինարարությունը իր կողմից կատարված չլինելու և 2017թ աշնանը ավարտված լինելու փաստերը հիմնավորող պատշաճ ապացույցներ չեն ներկայացվել: Վլադիմիր Եգանյանի կողմից շինարարական աշխատանքները կատարվել են մինչև 2018թ մայիս-հունիս ամիսները: Այդ են վկայում ՀՀ Տավուշի մարզպետի 12.07.2018թ և 05.07.2018թ գրությունները Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 5 շենքի բնակիչների Տարածքային զարգացման նախարարին ուղղված դիմումներում նշված փաստերը, ինչ հիմքով էլ ղեկավարվելով ՎԻՎ 37-րդ հոդվածի պահանջով կիրառվել է վարչական տույժը:

Վարչական ակտը իրավաչափ է և հիմնավորված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի պահանջներով

                       ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1/ Մերժել վարչական բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ:

2/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել քաղաքապետարանի գանձապետական հաշվին։

3/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Վլադիմիր Եգանյանին:

4/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

5/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։

6/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգովՙ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner