Համայնքի ավագանու 20.04.2016թ. ,,Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինություններ և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին'' թիվ40 որոշման համաձայն 2019թ. հուլիսի 15-ին կայացել է քաղաքաշինական նպատակներով հողամասի աճուրդային վաճառք:
Հաշվի առնելով աճուրդի արդյունքները և այն հանգամանքը, որ հողամասերը չեն գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 67, 68, 69 և 70 հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել 15.07.2019թ. կայացած քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման աճուրդի եզրափակիչ արձանագրությունները համաձայն` ներքոհիշյալ աղյուսակի.
ՀՀ |
Արձ.N |
Հաղթողի անունը, ազգանունը |
Հողամասի հասցեն |
Մակերեսը՝
քմ
|
Վաճառքի գինը՝ դրամ |
Նպատակը |
1 |
1 |
Էդգար Տիգրանի Բլբուլյան |
Սպանդարյան փողոց, թիվ2/77 |
29.6 |
45953 |
Հասարակական սպասարկման օբյեկտ |
2. Հանձնարարել քաղաքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնին /Ա. Այդինյան/ կազմել հողահատկացման փաստաթղթեր և հաղթողների հետ կապել հողամասի առուվաճառքի պայմանագիր: