Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 87
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 փետրվարի 2019 թվականի N 87

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 12/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 13,35ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Իջևան համայնքի ղեկավարի 29.08.2017թ. թիվ 466 որոշմամբ, Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում քաղաքաշինական նպատակներով առանձնացվել է 20,0քմ մակերեսովհողամաս /ծածկագիր 11-001-0727-0104/, որի նկատմամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում և տրվել թիվ 11062018-11-0006 վկայականը: Չափագրումից պարզվել է, որ հողամասի բեկման կետերով կոորդինատներով տեղադրելիս առաջանում է համադրում այլ գույքի հետ, և որակավորում ունեցող անձի կողմից ճշտված հատակագծի հիման վրա նշված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 13,35քմ, ուստի անհրաժեշտություն է առաջացել Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում օրինական 13,35քմ մակերեսով առանձնացված հողամասի սահմանները ճշտել:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43-րդ հոդվածի թիվ 1-ին կետի, թիվ 3-րդ ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաստատել ճշտված սահմաններով Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում գտնվող օրինական առանձնացված 13,35քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0727-0104/:

2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում գտնվող, օրինական առանձնացված 13,35քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-001-0727-0104/ նկատմամբ համայնքի իրավունքները վերագրանցելու նպատակով:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner