Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 341
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2020 թվականի N 341

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 1/67 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՝ 24,6ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի, թիվ 1/67  հասցեում գտնվող հողամասի սեփականատեր՝ Համլետ Սերոժի Բլբուլյանը, իրեն պատկանող, օրինական  24,6քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 07102013-11-0006, ծածկագիր 11-001-0154-0063/ 2018թ. ինքնակամ կառուցված 24,6քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինության, որի ներքին մակերեսը կազմում է 22,08քմ՝  իրավական կարգավիճակի որոշման  խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 24,6քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը  չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի գտնվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում,   ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և քաղաքաշինական խորհրդի   դրական  եզրակացությունը  և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 13 կետի, ա/ ենթակետի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել  օրինական  Իջևան  քաղաքի Սպանդարյան փողոցի, թիվ 1/67    հասցեում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի՝ Համլետ Սերոժի Բլբուլյանին պատկանող 24,6քմ մակերեսով հողամասում /վկայական թիվ 07102013-11-0006, ծածկագիր 11-001-0154-0063/ ինքնակամ կերպով  կառուցված 24,6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը,  որի ներքին  մակերեսը  կազմում է 22,08քմ:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Սպանդարյան փողոցի, թիվ 1/67   հասցեում գտնվող, 24,6քմ մակերեսով հողամասում /վկայական թիվ 07102013-11-0006, ծածկագիր 11-001-0154-0063/, քաղաքացի՝ Համլետ Սերոժի Բլբուլյանի կողմից ինքնակամ կերպով  կառուցված 24,6քմ  արտաքին մակերեսով  ավտոտնակի շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 10-րդ գոտում՝ պարտավորեցնել  քաղաքացի՝ Համլետ Սերոժի Բլբուլյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1300 ՀՀ դրամ վճարի չափով՝ 24,6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության դիմաց՝ 31980 /երեսունմեկ հազար ինը հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner