Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացվել է 0.10128հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0234-0001/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.10128հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում, առանձնացնել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.10128հա հողամաս՝ համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում առանձնացված 0.10128հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0234-0001/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Երևանյան փողոց, 8-րդ նրբանցք թիվ 14/2:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: