Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 62
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2021 թվականի N 62

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 100/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 222,1 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՇՈՏԻ ԱՂԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 99,96 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ 17,43 ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 100/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 222,1քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սուսաննա Աշոտի Աղասարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 99,96քմ ընդհանուր արտաքին մակերեսով հիմնական /46,74քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկ, 53,22քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկ/ և  17,43քմ ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ /14,34քմ արտաքին մակերեսով անասնաշենք, 3,09քմ արտաքին մակերեսով պարիսպ/ կառույցների շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 89,28 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ21012021-11-0036/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 99,96քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տուն և  17,43քմ ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ  շինությունը, իր զբաղեցրած 222,1քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սուսաննա Աշոտի Աղասարյանին: Բնակելի տան շինության զբաղեցրած 222,1քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 99,96քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տուն և  17,43քմ ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ  շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Սուսաննա Աշոտի Աղասարյանին գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/,  Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 100/6 հասցեում գտնվող 222,1քմ մակերեսով հողամասը 1քմ 1242 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 275849/երկու հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, 99,96քմ ընդհանուր արտաքին մակերեսով հիմնական /46,74քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկ, 53,22քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկ/ շինությունը՝ 1քմ 3900ՀՀ դրամ կադաստրային արժեքով 389844/երեք հարյուր ութանասունինը հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ  դրամ ընդհանուր արժեքով, իսկ 17,43քմ ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ /14,34քմ արտաքին մակերեսով անասնաշենք, 3,09քմ արտաքին մակերեսով պարիսպ/ շինությունները՝ 1քմ 2600ՀՀ դրամ կադաստրային արժեքով 45318/քառասունհինգ հազար երեք հարյուր տասնութ/ ՀՀ  դրամ ընդհանուր արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner