Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, համակարգող նախարարի 2006թ․ օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով հաստատված աշխատակարգի 8․4-րդ կետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2025թ․ հոկտեմբերի 22-ին կայանալիք առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի պետի տեղակալի /պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 2․2-2, աշխատավայրը՝ ք․ Իջևան/ թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝
- Համլետ Փիրումյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ,
- Գուրգեն Հարությունյան-Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծարգրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ,
- Դավիթ Վիրաբյան-Իջևանի համայնքի ղեկավարի խորհրդական,
- Հայկ Ասիլյան-Իջևանի համայնքի ղեկավարի օգնական,
- Վարդան Սարգսյան-Իջևան համայնքի ավագանու անդամ,
- Մհեր Աթոյան-ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար։
2․Հանձնաժողովի նիստերի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լինա Թիրաբյանին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։