Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 259
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 ապրիլի 2021 թվականի N 259

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 25,9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ, ՔԱՂԱՔԱՑԻ՝ ՍՈՍ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀՈՎՍՈՓՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 25,9ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանը /15.02.2021թ. մուտքի դիմում թիվ 210/, որ  Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  25,9քմ մակերեսով հողամասի վրա  1994թ. իր կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  25,9քմ  արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 22,87քմ,  /ծածկագիր 11-001-0015-0001-01/: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1994թ., մինչ  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած տարածքից 1,03քմ մակերեսով մասը չի ընդգրկվել որոշման մեջ, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0015-0001-01 ծածկագրով այլ հողեր գործառնական նշանակության տարածքների մեջ, իսկ շինության զբաղեցրած 24,87քմ մակերեսով մասը համայնքին  է  փոխանցվել,  որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0015-0001-11/: Ավտոտնակի զբաղեցրած 25,9քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և քաղաքաշինական խորհրդի   դրական  եզրակացությունը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի և     ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0015-0001-01/:

2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա  քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որի ներքին մակերեսը կազմում է  22,87քմ /ծածկագիր 11-001-0015-0001-01/:

3.Իջևան քաղաքի, Մետաղագործների փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 25,9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի  կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 25,9քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ  հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 10/92:

4. Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ 10/92  հասցեում գտնվող 25,9քմ մակերեսով հողամասի 1,03քմ մակերեսով մասը հանել բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության /ծածկագիր 11-001-0015-0001-01/ հողերի շարքից և  դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոց, թիվ 10/92    հասցեում գտնվող, քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանի կողմից ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 12-րդ գոտում՝ առաջարկել   Իջևան քաղաքի,   Մետաղագործների փողոցի, թիվ  10/92 հասցեում գտնվող 25,9քմ մակերեսով հողամասի վրա 25,9քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինարարությունը իրականացրած քաղաքացի՝ Սոս Վոլոդյայի Հովսեփյանին,  համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել 25,9քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   2887,5 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով 74787 /յոթանասունչորս հազար յոթ հարյուր ութանասունյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  25,9քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1673 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 43331 /քառասուներեք  հազար երեք հարյուր երեսունմեկ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner