Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Հաստատել Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը
1.Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հ․Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2020թ բյուջեի կատարման մասին
2․Միայնակ տարեցների աջակցման ծրագրին համայնքապետարանի մասնակցության մասին
3․Համայնքապետարանի ծառայողական ,,Մերսեդես Ս500,, մակնիշի ավտոմեքենան աճուրդով վաճառքի ներկայացնելու մասին
4․ Քաղաքային շուկայի դիմաց երթևեկությունը կարգավորող լուսացույցներ տեղադրելու և համապատասխան գծանշումներ կատարելու մասին
5.Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 800.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
6․Իջևան քաղաքի Ազատամարտիկների փողոցում գտնվող 400քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
7․Համայնքային սեփականություն հանդիսացող Ղարագյոզյան փողոցի թիվ 50 շենքի թիվ 35 բնակարանը անհատույց օտարելու մասին
8․Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
9․Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու թույլտվության մասին
11․Համայնքային սեփականություն հանդիսացող Արցախյան փողոցի թիվ 4 շենքի թիվ 8 բնակարանը անհատույց օտարելու մասին
12․Իջևան համայնքի Իջևանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի երկաթյա ցանկապատի համար գումար հատկացնելու մասին
13․ Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 3 հասցեում գտնվող արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտի երկաթյա ցանկապատի համար գումար հատկացնելու մասին
14․Իջևան համայնքի նախադպրոցական հաստատություններում արևային ջրատաքացուցիչներ տեղադրելու մասին
15․Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը անվանափոխելու և կանոնադրությունը հաստատելու մասին
16․ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ,,Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ,, ՊՈԱԿ-ի լավագույն ուսանողի կրթաթոշակ սահմանելու մասին