Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
2.ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ հաշվի առնելով Իջևանի Ղարագյոզյան, Թավրիզյան, Պռոշյան, Նար-Դոսի, Չարենցի, Նալբանդյան փողոցների թաղամասում բնակվող ընտանիքների մանկահասակ երեխաների թվաքանակը  անհրաժեշտություն է առաջացել Ղարագյոզյան 47 հասցեում գտնվող մասնաշենքում ստեղծել մանկապարտեզ:

Հաշվի առնելով քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, 14-րդ և 26-րդ կետերով

1.       Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` ստեղծել ,,Իջևանի թիվ 8 մանկապարտեզ’’ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և  ստեղծել մանկապարտեզ Իջևան քաղաքի Ղարագյոզյան 47 հասցեում:

2.       Հաստատել ,,Իջևանի թիվ 8 մանկապարտեզ՛՛ համայնքային ոչ առևտրային կազմակերպության  կանոնադրությունը:

3.       Հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան բաժիններին` օրենքով սահմանված կարգով կատարել մանկապարտեզի ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումներ:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԲՈՐԻՍ ԹԱՆԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner