Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ՝ Հարութ Մամիկոնի Հարությունյանը, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 101/71 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 19,8 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրեն հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ08092020-11-0040/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Իջևան քաղաքի բնակիչ՝ Հարութ Մամիկոնի Հարությունյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ 101/71 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 300/երեք հարյուր/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով հատկացնել 19,8 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0111-0187/: