Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանը՝ ծնված 19․05․1975թ., որ համաձայն Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Այգեհովիտ գյուղում, բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.14հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12004հա /ծածկագիր 11-009-0051-0005/:Ուստի դիմել է փաստացի 0.12004հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 509․2քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման, հասցե տալու և սահմանների ճշտման խնդրանքով /ծածկագիր 11-035-0051-0005/։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12004հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի,,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանին, պատկանող 0.12004հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-009-0051-0005/:
2. Վերականգնել, քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանի, սեփականության իրավունքը Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող օրինական 0.14հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-009-0051-0005/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:
3. Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացի Մելիք Վաչագանի Գևորգյանին, պատկանող 0.12004հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ 40-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն :
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: