Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 71/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 35․0քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Հասմիկ Հրանտի Քալոյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 67.55քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 60․02 քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ23102023-11-0049/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 67.55քմ արտաքին մակերեսով ինքնակամ տնտեսական շինությունն, իր զբաղեցրած 35․0քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Հասմիկ Հրանտի Քալոյանին: Տնտեսական շինության զբաղեցրած 35․0քմ քմ մակերեսով հողամասը և 67.55քմ մակերեսով տնտեսական շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Հասմիկ Հրանտի Քալոյանին /05.09.2025թ., դիմում թիվ3462/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 71/2 հասցեում գտնվող 35․0քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 155463/մեկ հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 67.55քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ 3938 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 266012 /երկու հարյուր վաթսունվեց հազար տասներկու/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: