Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 65
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՐՁ ՀՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014 թ. N 1325-Ն որոշման հավելվածի սահմանված կարգով՝ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 30-ին 1720-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի 12.12.2018թ հանրային լսումների IV փուլի ընթացքում նշվել է, որ իրականացված աշխատանքային հանդիպումների արդյունքում տարածքների իրացման հետ կապված խնդրահարույց է մնացել ճոպանուղու վերին կայանի շրջակայքում հանգստի և զբոսաշրջության գոտու կազմակերպման հարցը /կցվում է արձանագրությունը/: Քննարկվել է, համայնքի զարգացման ծրագրում ամրագրված, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող «Երազանք» կոչվող սարի տարածքում 1980-ական թվականներին կառուցված ճոպանուղու վերին կիսակառույց կայանով ծանրաբեռնված տարածքը և Իջևան քաղաքից դեպի կայան տանող ճանապահամերձ տարածքները /մոտ 20.0հա/, անտառային նպատակային նշանակության հողերից որպես հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության /գործաառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված/ փոխադրելու և ներառելու անհրաժեշտությունը: Հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում հնարավոր կլինի տարածաշրջան ներգրավել նոր ներդրողների, վերակառուցել ճոպանուղին, ինչը կնպաստի համայնքի զարգացմանը, տուրիզմի և զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Իսկ ճոպանուղին առանց հանգստի գոտու համապատասխան տարածքի խոչընդոտ են հանդիսանալու համայնքի զարգացմանը և ներդրողների ներգրավմանը: Սակայն Անտառային կոմիտեի կողմից նշված փոփոխությունը համարվել է ոչ նպատակահարմար, որը մեր կարծիքով հիմնավոր չէ: Իջևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման և լրամշակման աշխատանքների ընթացքում «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից կատարվել է նշված մոտ 20.0հա մակերեսով տարածքի գոտիավորման նախագիծ՝ «Երազանք» հանգստի համալիր անվանումով /կցվում է հատակագիծը/:

Հաշվի առնելով նշված հարցի կարգավորումը և դրական լուծումը բխում է համայնքի զարգացման շահերից ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի, համայնքի ավագանին ընդունում է.

ՈՒՂԵՐՁ

1. ՀՀ Տավուշի մարզպետին՝ համայնքի զարգացման, ներդրողների ներգրավման, տուրիզմի և զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծման և այլ նպատակով, համայնքի զարգացման ծրագրում ամրագրված, Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, 1980-ական թվականներին կառուցված ճոպանուղու վերին կիսակառույց կայանով ծանրաբեռնված «Երազանք» կոչվող սարի տարածքը և Իջևան քաղաքից դեպի կայան տանող ճանապահամերձ տարածքները /մոտ 20.0հա/, անտառային նպատակային նշանակության հողերից որպես հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության /գործաառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված/ կազմ փոխադրելու և ներառելու հարցում օժանդակություն ցուցաբերելու և ՀՀ պետական իրավասու մարմինների ուշադրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԶՊԵՏ ԱԼԻԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner