Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1343
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2025 թվականի N 1343

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Մերուժան Վահրամի Հարությունյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 29․10․2025թ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի   «բ» ենթակետի հիմքով Իջևանի համայանքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝  անշարժ  գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

        Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
   Համաձայն՝ Իջևանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական,հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության,ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի կողմից տրամադրված շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների  քննարկվող անշարժ գույքը՝ ք․Իջևան Գանինի փողոց,7-11, հանդիսանում է քաղաքացի Մերուժան Հարությունյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։
    Գույքի համար վճարման ենթակա հարկը կազմում է 995․350 /Ինը հարյուր իննսունհինգ հազար երեք հարյուր հիսուն / ՀՀ դրամ, ինչը 2015-2025թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել, որից ապառք՝ 768․196/Յոթ հարյուր վաթսունութ հազար հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամ, նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 227․154 /Երկու հարյուր քսանյոթ հազար հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամի չափով, ընդամենը՝ 995․350 /Ինը հարյուր իննսունհինգ  հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ։
   Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ն մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 04․11․2025թ հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք 545939541 փոստ․ Անդորագիր / քաղաքացի Մերուժան Հարությունյանը։
      Վերջինս չէր ներկայացել  վարչական վարույթի լսումներին։ 
     

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
    ՀՀ Սահամադրության 46-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։
    Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 225-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահամանված կարգով և չափով ՀՀ համայնքների բյուջե վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։
       ՀՀ Հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն ․
    1․Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները /այդ թվում օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները / անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները․
       1/Ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ
   2/ կազմակերպությունները՝ գույքի հաշվետու կիսամյակի՝ 1-ին կիսամյանկում մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
   ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքնչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ։

    ՀՀ Հարկային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձային. 
1․Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և վճարի, ինչպես նաև օրենսգրքի և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը։
     «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն համայնքապետը օրենքով սահամանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձում։
  Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակատավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվոլով ՀՀ Սահանդրությամբ,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի,ՀՀ Հարկային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով՝

  Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1․Քաղաքացի Մերուժան Վահրամի Հարությունյանից  հօգուտ Իջևան համայնքի բյուջե գանձել 995․350 /Ինը հարյուր  իննսունհինգ  հազար երեք հարյուր հիսուն / ՀՀ դրամ, որպես ք․ Իջևան, Գանինի փողոց,  7-11  գույքի համար վճարման ենթակա անշաժ գույքի հարկի գումար, որից ապառք 768․196/ Յոթ հարյուր վաթսունութ հազար հարյուր իննսունյոթ / ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ 227 ․154 /Երկու հարյուր քսանյոթ հազար հարյուր հիսունչորս / ՀՀ դրամ։
2․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Իջևանի համայնքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ծամկետում։
4․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner