Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 245
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԻՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելուվ Իջևան համայնքի  ավագանու  31 հոկտեմբերի 2025 թվականի թիվ 114 որոշումն. 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ. 

1.ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող, Կիրանց բնակավայրում կառուցված գազիֆիկացման համակարգի գազատար խողովակը՝ որի ընդհանուր երկարությունը կազմում է 4381 գծմ, որից d=133 մմ, L=310 գծմ, d=57 մմ, L=2245 գծմ, d=76 մմ, L=595 գծմ, d=89 մմ, L=738 գծմ, d=108 մմ, L=477 գծմ, d=159 մմ, L=12 գծմ, ստորգետնյա d=110 մմ, L=4 գծմ, /վկայական թիվ19092025-11-0018/, ընդգրկել Իջևան համայնքի գույքացանկում:

2. Իջևան համայնքի գույքացանկում ընդգրկված գազատար խողովակն, անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով, տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Տավուշի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին /ԳԳՄ/, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի, Կիրանց բնակավայրի գազիֆիկացման և գազամատակարարման նպատակով։

3. Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  ստորոգրման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner