
Իջևան համայնքի ղեկավար ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Ծնվել է 1973թ. Իջևան քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1990թ ավարտվել է Իջևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1990-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության» ֆակուլտետը:
1997թ աշխատանքի է անցել Իջևանի էլ.ցանցում որպես հսկիչ էլ. մոնտյոր:
1999-2002թթ աշխատել է փոխադրման կարգով «Տավուշ» շահագործման մասնաճյուղում որպես էլեկտրաէներգիայի գնման, տեղափոխման և ԱՏԲ-ի պետ:
1999-2000թթ համատեղության կարգով աշխատել է Սարիգյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ:
2000-2007թթ եղել է անհատ ձեռնարկատեր:
2007-2010թթ աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ-քաղաքաշինական պետական տեսուչ:
2007թ շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2005-2011թթ երեք անգամ ընտրվել է Իջևան քաղաքի ավագանու անդամ:
2011թ ընտրվել և 2015թ վերընտրվել է Իջևան համայնքի ղեկավար:
2014թ-ից հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցական - ներկայացուցչական ժողովի համաատենապետ պատգամավոր Տավուշի թեմից:
2016-2018թթ. սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության բաժինը և ստացել իրավագիտության մագիստրոսի որակավորում:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: |