Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21․6քմ մակերեսով հողամասի վրա 2008թ. քաղաքացի Սուրեն Սեյրանի Էդիլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 14․0 քմ արտաքին մակերեսով հասարակական սպասրկման օբյեկտի շինություն, որի ներքին մակերեսը կազմում է 11․16քմ /ծածկագիր 11-001-0138-0001/, որը հաշվառվել է 20․11.2023թ., ծածկագիրն է 2023eutjxh: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված 21․6քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0138-0001/: Հասարակական սպասրկման օբյեկտի շինության զբաղեցրած 21․6քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 14․0քմ արտաքին մակերեսով հասարակական սպասրկման օբյեկտի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 21․6քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Սուրեն Սեյրանի Էդիլյանի կողմից ինքնակամ կառուցված 14․0քմ արտաքին մակերեսով հասարակական սպասրկման օբյեկտի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0138-0001/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21․6 քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սուրեն Սեյրանի Էդիլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 14․0 քմ արտաքին մակերեսով հասարակական սպասրկման օբյեկտի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 11․16քմ /ծածկագիր 11-001-0138-0001/:
3.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 21․6քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի Սուրեն Սեյրանի Էդիլյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 14․0քմ արտաքին մակերեսով հասարակական սպասրկման օբյեկտի շինության տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 36/1:
4. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ36/1 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Սուրեն Սեյրանի Էդիլյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 21․6քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441,8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 95953 /իննսունհինգ հազար ինն հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 14․0քմ արտաքին մակերեսով հասարակական սպասրկման օբյեկտի շինությունը՝ 1քմ 17721 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 248094 /երկու հարյուր քառասունութ հազար իննսունչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: