Իջևան համայնքի ավագանին նշում է, որ ավագանու հինգ անդամի նախաձեռնությամբ  համայնքի ղեկավարին առաջարկվել է  գումարել ավագանու արտահերթ նիստ:        Հաշվի առնելով երկրում ինչպես նաև Իջևան համայնքում  ստեղծված ներքաղաքական իրավիճակը, համայնքի բնակիչների կողմից վերջին օրերին անցկացվող  երթերի և հանրահավաքների ընթացքում հնչեցրած պահանջները, ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,,  ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի 12-րդ կետով   Իջևան համայնքի ավագանին  որոշում է. 
Հաստատել և կատարել հետևյալ հայտարարությունը՝ 
  
Հայտարարություն 
Մենք՝ Իջևան համայնքի ավագանու անդամներս, մեր համերախշությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ  Ազգային Ժողովի   պատգամավոր,   ,,ԵԼՔ,, խմբակցության ղեկավար, մեր հայրենակից Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող  համաժողովրդական շարժմանը: 
Կոչ ենք անում  հանրապետության բոլոր համայնքների ավագանու անդամներին  միանալ  համաժողովրդական շարժմանը:  |