Այսօր: Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 սեպտեմբերի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 85/74 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 11-001-0111-0053 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.00198ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով Իջևան համայնքին պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Բլբուլյան փողոց, թիվ 85/74 հասցեում գտնվող  0.00198 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման /վկայական 16122013-11-0009, ծածկագիր 11-001-0111-0053/ 0.0034հա մակերեսով հողամասը,  փոխադրել և դասել  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և  ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջները.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Բլբուլյան փողոց, թիվ 85/74 հասցեում գտնվող  0.00198 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի նպատակային, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողերի շարքին /վկայական 16122013-11-0009, ծածկագիր 11-001-0111-0053/:

2. Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner