Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 506
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2019 թվականի N 506

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 124,0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցի, թիվ 45 հասցեում գտնվող բնակելի տան սեփականատեր՝ Հակոբ Աշոտի Խոջումյանը՝ ծնված 26.12.1958թ., որ ըստ 15.05.1984թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի, բնակելի տան կառուցման և սպասարկման նպատակով իրեն հատկացված հողամասի օրինական մակերեսը կազմում է 1000,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1124,0քմ, ուստի դիմել է որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, իր տիրապետման տակ գտնվող, օրինական 1000,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, սահմանազատված 124,0քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1954թ. կառուցված 23,87քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 1955թ. կառուցված 47,53քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 1968թ. կառուցված 53,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 2,38քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի կաթսայատան, 18,7քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի ծածկի, 1970թ. կառուցված 52,21քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 20,91քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 6,9քմ և 29,2քմ արտաքին մակերեսներով մառանների, 1985թ. կառուցված 19,04քմ արտաքին մակերեսով խորդանոցի, 9,8քմ արտաքին մակերեսով ջրամբարի, 1990թ. կառուցված 51,09քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 52,32քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի բաց պատշգամբի, 16,8քմ արտաքին մակերեսով խոզանոցի և 13,75քմ արտաքին մակերեսով աստիճանների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0161-0008/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 124,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը, 23,87քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասը, 47,53քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, 53,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասը, 2,38քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի կաթսայատունը, 18,7քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի ծածկը, 52,21քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, 20,91քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 6,9քմ և 29,2քմ արտաքին մակերեսներով մառանները, 19,04քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 9,8քմ արտաքին մակերեսով ջրամբարը, 51,09քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, 52,32քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի բաց պատշգամբը, 16,8քմ արտաքին մակերեսով խոզանոցը և 13,75քմ արտաքին մակերեսով աստիճանները կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ հոդվածների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել քաղաքացի՝ Հակոբ Աշոտի Խոջումյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցի, թիվ 45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 124,0քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի, 23,87քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 47,53քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 53,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի մասի, 2,38քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի կաթսայատան, 18,7քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի ծածկի, 52,21քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 20,91քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 6,9քմ և 29,2քմ արտաքին մակերեսներով մառանների,19,04քմ արտաքին մակերեսով խորդանոցի, 9,8քմ արտաքին մակերեսով ջրամբարի, 51,09քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 52,32քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի բաց պատշգամբի, 16,8քմ արտաքին մակերեսով խոզանոցի և 13,75քմ արտաքին մակերեսով աստիճանների նկատմամբ /ծածկագիր 11-001-0161-0008/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner