Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.39621հա մակերեսով հողամասը , համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 10.07.2024թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-057-0221-0043 ծածկագրով 0.39621հա մակերեսով հողամասը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 279 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 279 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու 20.08.2024թ. թիվ 8 նիստի թիվ 84 որոշումը:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և հանայնքային սեփականություն հանդիսացող 0.39621հա մակերեսով և 11-057-0221-0043 ծածկագրով հողամասը հանել գյուղատնտեսական նպատակային նշանակության գործառնական նշանակության հողերի կազմից և դասել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:
2. Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և համայնքային սեփականութուն հանդիսացող 0.39621հա մակերեսով և 11-057-0221-0043 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ, թիվ 6 փողոց 14/1 հողամաս:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: