Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 760
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հոկտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0․30154 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացվել է 0․30154 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1906-Ն որոշման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-020-0112-0002 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության տարածք: Անհրաժեշտություն է առաջացել առաձնացված 0․30154 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող  գործառնական նշանակության հողամասից    /ծածկագիր 11-020-0112-0002/, գյուղատնտեսական գործունեության նպատակով առանձնացնել 0․30154 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner