Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 52,35քմ մակերեսով հողամասի վրա 1991թ. քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 52,35քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինություն, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 45,66քմ: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 1991թ., մինչ ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած տարածքից 19,41քմ մակերեսով մասը չի ընդգրկվել որոշման մեջ, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության տարածք և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում և սխալմամբ ընդգրկվել է 11-001-0111-0001-01 ծածկագրով ընդհանուր օգտագործման տարածքների մեջ, իսկ տնտեսական շինության զբաղեցրած 52,35քմ մակերեսով հողամասի 32,94քմ մակերեսով մասը համայնքին է փոխանցվել, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ շինությունը՝ ավտոտնակ /ծածկագիր 11-001-0111-0001-38/: Տնտեսական շինության զբաղեցրած 52,35քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 52,35քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 52,35քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 52,35քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001-38/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 52,35քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 52,35քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 45,66քմ, /ծածկագիր 11-001-0111-0001-38/:
3. Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տնտեսական շինության զբաղեցրած 52,35քմ մակերեսով հողամասի 19,41քմ մակերեսով մասը /ծածկագիր 11-001-0111-0001-01/ դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին և կադաստրային քարտեզում կատարել ուղղում, իսկ 52,35քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում կառուցված 52,35քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը համարել տնտեսական շինություն:
4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 52,35քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 52,35քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 87/72:
5.Առաջարկել Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 87/72 հասցեում գտնվող 52,35քմ մակերեսով հողամասի վրա 52,35քմ արտաքին մակերեսով ինքնակամ շինարարությունը իրականացրած քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 52,35քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 1242 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 65019 /վաթսունհինգ հազար ութ տասնինը/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 52,35քմ ընդհանուր արտաքին մակերեսով տնտեսական շինությունը՝ 1քմ 2600 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 136110 /մեկ հարյուր երեսունվեց հազար մեկ հարյուր տաս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: