Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում անհրաժեշտություն է առաջացել ավելացնելու երգի դասատուի մեկ հաստիք:
Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել երգի դասատուի մեկ հաստիք 72751 ՀՀ դրամ դրույքաչափով: