Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 29.08.2025թ. թիվ 1021 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքի ղեկավարի 29.08.2025թ. թիվ 1021 որոշումը կարդալ.
,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 400.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Սիրանույշ Մանվելի Ղազարյանը՝ ծնված 04.04.1974թ., որ Տերյան փողոցում ձեռք է բերել հողամաս, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 3122, կազմված 10.06.2025թ., Իջևան քաղաքի վարչական սահմաններում, անհատական բնակարանաշինության նպատակով իրենց հատկացվել է 400,0քմ մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Տերյան փողոցում, որը համաձայն Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, Իջևան քաղաքը ներառող գլխավոր հատակագծի բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս և հողամասի փաստացի մակերեսը կազմում է 480,0քմ, ուստի դիմել է փաստացի իր տիրապետման տակ օրինական 400․0 ք․մ մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 80․0ք․մ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոծման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0107-0010/։
Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ սահմանազատված 480,0քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վերականգնել Սիրանույշ Մանվելի Ղազարյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող 400․0 ք․մ մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 80 ք․մ մակերեսով հողամասի նկատմամբ / ծածկագիր՝ 11-001-0107-0010/ համաձայն ներկայացված հատակագծի:
2․ Իջևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող՝ Սիրանույշ Մանվելի Ղազարյանին պատկանող 480․0 ք․մ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Տերյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 27/1 հողամաս։
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:,,