Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2021 թվականի N 01

ՀՐԱՅՐ ՎԱՂԻՆԱԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ՝ ԱԼԵՔՍ ԵՎ ՄԱՔՍ ՀՈՎՍԵՓՅԱՆՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼԻՔ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ 5 ՇԵՆՔԻ 43 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՙՙԱԿԲԱ ԲԱՆԿ՚՚ ԲԲԸ-ՈՒՄ ԳՐԱՎԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հրայր Վաղինակի Հովսեփյանը /ծնված 08.01.1990թ./ իր անչափահաս երեխաներ Ալեքս /ծնված 21.01.2016թ./ և Մաքս /ծնված 22.11.2018թ./ Հրայրի Հովսեփյանների անուններով ձեռքբերվելիք Երևան քաղաքի Աջափնյակ Նորաշեն թաղամասի 5 շենքի 43 բնակարանի հասցեում գտնվող անշարժ գույքը առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով ՙՙԱկբա բանկ՚՚ ԲԲԸ-ում գրավադնելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Դիմողը և Մելինե Մանվելի Բաղմանյանը/ծնված 28.08.1993թ./ գտնվում են օրինական ամուսնության մեջ, ունեն երկու անչափահաս երեխա Ալեքս /ծնված 21.01.2016թ./ և Մաքս /ծնված 22.11.2018թ./ Հրայրի Հովսեփյաններ: Նրանք հաշվառված և բնակվում են քաղաք Իջևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի 4 շենքի 26 բնակարանում և Հրայրի Հովսեփյանը հանդիսանում է այդ բնակարանի 1/8 բաժնեմասի գրանցված իրավունքի սուբյեկտ: Դիմողը ցանկանում է ձեռք բերել Երևան քաղաքի Աջափնյակ Նորաշեն թաղամասի 5 շենքի 43 բնակարանի հասցեում գտնվող անշարժ գույքը և օգտվել ՀՀ կառավարության 14.05.2020թ. N 968-Լ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների կանխավճարի ապահովագրության ծրագրից, որի շրջանակներում նախատեսվում է կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցություն ընտանիքներին: Ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու և երեխաների անուններով: Ղեկավարվելով ՀՀ ՙՙՔաղաքացիական օրենսգրքի՚՚ 39-րդ հոդվածի 2-րդ կետով և հաշվի առնելով խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը և օգտվելով ՀՀ կառավարության 14.05.2020թ. N 968-Լ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների կանխավճարի ապահովագրության ծրագրից՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1.Թույլատրել քաղաքացի Հրայր Վաղինակի Հովսեփյանին /ծնված 08.01.1990թ./ ՙՙԱկբա բանկ՚՚ ԲԲԸ-ում հիփոթեքի պայմանագրով գրավադնել իր անչափահաս երեխաներ Ալեքս /ծնված 21.01.2016թ./ և Մաքս /ծնված 22.11.2018թ./ Հրայրի Հովսեփյանների ձեռք բերվելիք Երևան քաղաքի Աջափնյակ Նորաշեն թաղամասի 5 շենքի 43 բնակարանի հասցեում գտնվող անշարժ գույքը:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ  Բ. Թանանյանի վրա:

3. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner