Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 129
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2020 թվականի N 129

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Ջուլիետա Խաչատրյանը, որ 2014թ. ինքնակամ կերպով, Իջևան քաղաքի Աբովյան փողոցի,  թիվ 16/5 հասցում  գտնվող,  սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանին /վկայական թիվ 970532/ կից կատարվել է  բնակարանին կից  12,35քմ ներքին մակերեսով բնակարանի  բնակելի մաս՝ 1/մեկ/ հատ դռան բացվածք և 2/երկու/ հատ պատուհանի բացվածքով ձևափոխություններ, ուստի դիմել է ձևափոխությունների իրավական կարգավիճակը որոշելու  խնդրանքով:

Հաշվի առնելով բազմաբնակարան շենքի բոլոր սեփականատերերի և ՀՀ Տավուշի մարզի ,,Իջևան,, համատիրության համաձայնությունները, ,,Արտմադ,, ՍՊԸ-ի եզրակացությունը կառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ, նկատի ունենալով, որ Իջևան քաղաքի Աբովյան փողոցի,  թիվ 16 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա քաղաքացի՝ Ջուլիետա Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինությունները համապատասխանում են ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին և ձևափոխությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կաառուցված չեմ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք  և  ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 26, թիվ 27, թիվ 28 կետերի և թիվ 32 կետի բ/ և գ/ ենթակետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան քաղաքի, Աբովյան փողոցի,  թիվ 16/5 հասցում  գտնվող և քաղաքացի՝ Ջուլիետա Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանին կից /վկայական թիվ 970532/  12,35քմ ներքին մակերեսով բնակարանի  բնակելի մաս՝ 1/մեկ/ հատ դռան բացվածք և 2/երկու/ հատ պատուհանի բացվածքով ձևափոխությունները  ճանաչել օրինական, որպես քաղաքացի՝ Ջուլիետա Խաչատրյանի սեփականություն:

2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 17.04.2003թ. թիվ 470-Ն որոշմամբ, Իջևան  քաղաքի Աբովյան փողոցի,  թիվ 16/5 հասցում գտնվող և  սեփականության իրավունքով քաղաքացի՝ Ջուլիետա Խաչատրյանին պատկանող բնակարանը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 9-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի՝ Ջուլիետա Խաչատրյանին Իջևանի քաղաքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1/մեկ/ հատ դռան բացվածք, 2/երկու/ հատ պատուհանի բացվածք ձևափոխությունների  դիմաց՝ 5100 /հինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ, բնակարանին կից  12,35քմ  ներքին մակերեսով բնակարանի  բնակելի մասի դիմաց, 1քմ 3400 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 41990/քառասունմեկ հազար ինը հարյուր ինսուն/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Իջևան  քաղաքի Աբովյան փողոցի,  թիվ 16 հասցեի բազմաբնակարան շենքում  այլ ինքնակամ կառույցներ չկան:

5.Անմիջականորեն Իջևան քաղաքի Աբովյան փողոցի,  թիվ 16 հասցեի բազմաբնակարան շենքի և ինքնակամ կառույցների զբաղեցրած հողամասը բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner