Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Մարտիկ Վաչիկի Ալիխանյանը /մուտքի դիմում թիվ2160, 02,05.2024թ./, Իջևան համայնք, ք. Իջևան, Մետաղագործների փողոցի, թիվ5/1 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 19.2 քմ մակերեսով հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրեն հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ09042024-11-0066/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Մարտիկ Վաչիկի Ալիխանյանին, ավտոտնակ կառուցելու նպատակով, Իջևան համայնք, ք. Իջևան, Մետաղագործների փողոցի, թիվ5/1 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 580 /հինգ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով հատկացնել 19․2 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0016-0130/: