Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 591
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2019 թվականի N 591

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 698,4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Իջևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող բնակելի տան փաստացի տիրապետող՝ Արտաշես Ռաֆիկի Չիբուխչյանը՝ ծնված 11.12.1960թ., որ Իջևանի քաղխորհրդի գործկոմի 18.08.1989թ. կայացած նիստի թիվ արձանագրության հիման վրա, Իջևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակարանաշինության նպատակով ձեռք է բերել 500,0քմ մակերեսով հողամաս: Չափագրության տվյալներով պարզվել է, որ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Չարենցի փողոցում և փաստացի մակերեսը կազմում է 698,4քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 500,0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 198,4քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1991թ. կառուցված 66,4քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 9,52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 88,03քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 29,87քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 1999թ. կառուցված 4,4քմ արտաքին մակերեսով զուգարանի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0072-0001/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող 198,4քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը, 66,4քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը, 9,52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբև, 88,03քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 29,87քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 4,4քմ արտաքին մակերեսով զուգարանը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Ն և 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Վերականգնել Արտաշես Ռաֆիկի Չիբուխչյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 198,4քմ մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասի, 66,4քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 9,52քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 88,03քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 29,87քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 4,4քմ արտաքին մակերեսով զուգարանի նկատմամբ /ծածկագիր 11-001-0072-0001/:

2. Իջևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող և Արտաշես Ռաֆիկի Չիբուխչյանին պատկանող 698,4քմ մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Չարենցի փողոց, թիվ 49:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner