Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 փետրվարի 2019 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 12/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 13,35ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Իջևան համայնքի ղեկավարի 29.08.2017թ. թիվ 466 որոշմամբ,  Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում քաղաքաշինական նպատակներով առանձնացվել է 20,0քմ մակերեսովհողամաս /ծածկագիր 11-001-0727-0104/, որի նկատմամբ կատարվել է իրավունքների պետական գրանցում և տրվել թիվ 11062018-11-0006 վկայականը:                                                                                                                Չափագրումից պարզվել է, որ հողամասի բեկման կետերով կոորդինատներով տեղադրելիս առաջանում է համադրում այլ գույքի հետ, և որակավորում ունեցող անձի կողմից ճշտված հատակագծի հիման վրա նշված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 13,35քմ, ուստի անհրաժեշտություն է առաջացել Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում օրինական 13,35քմ մակերեսով առանձնացված հողամասի սահմանները ճշտել:

      Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43-րդ հոդվածի թիվ 1-ին կետի, թիվ 3-րդ ենթակետի   պահանջներով

 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Հաստատել ճշտված սահմաններով Իջևան քաղաքի, Երևանյան փողոցի, թիվ 12/3 հասցեում  գտնվող  օրինական առանձնացված 13,35քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0727-0104/:

2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Իջևան քաղաքի Երևանյան փողոցի, թիվ 12/3   հասցեում  գտնվող, օրինական առանձնացված 13,35քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-001-0727-0104/ նկատմամբ համայնքի իրավունքները վերագրանցելու նպատակով:                            

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner