Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 439
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2019 թվականի N 439

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 26,9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արտակ Ադամյանը, որ Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 22 շենքի հարակից տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի /վկայական թիվ 2079512, ծածկագիր 11-001-0117-0001/ զբաղեցրած 27,0քմ մակերեսով հողամասի չափագրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում, համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից պարզվել է, որ հողամասի սահմանները կադաստրային քարտեզում սխալ են արտացոլված և փաստացի կազմում է 26,9քմ, ուստի դիմել է իր տիրապետման տակ գտնվող, օրինական 26,9քմ մակերեսով հողամասի սահմանների ճշտման և ավտոտնակին հասցեավորում տալու խնդրանքով:

Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաստատել՝ Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 22 շենքի հարակից տարածքում գտնվող՝ քաղաքացի՝ Արտակ Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած, օրինական 26,9քմ մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0117-0001/:

2.Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 22 շենքի հարակից տարածքում գտնվող քաղաքացի՝ Արտակ Ադամյանին պատկանող 26,9քմ մակերեսով հողամասում կառուցված շինությանը տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոցի, թիվ 22/73:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner