Քաղաքաշինական նպատակներով Իջևան քաղաքի Աբովյան փողոցում առանձնացվել է 17,85քմ մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0124-0001-01/: Անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասից առանձնացնել 17,85քմ մակերեսով մաս և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ, Իջևան համայնքին փոխանցված ՝բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0124-0001-01/, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում առանձնացնել 17,85քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Իջևան քաղաքի Աբովյան փողոցում առանձնացված 17,85քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0124-0001-01/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Աբովյան փողոց, թիվ 16/54:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: