Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32,51քմ մակերեսով հողամասի վրա 1990թ. քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 32,51քմ արտաքին մակերեսով ավտոտնակ, որի ներքին մակերեսը կազմում է 29,43քմ, /ծածկագիր 11-001-0111-0001-28/: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշման ավտոտնակի զբաղեցրած 32,51քմ մակերեսով հողամասը համայնքին է փոխանցվել, որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հող /ավտոտնակ/: Ավտոտնակի զբաղեցրած 32,51քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 32,51քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն որոշումների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 32,51քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 32,51քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինության նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001-28/:
2.Ճանաչել օրինական Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32,51քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 32,51քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 29,43քմ, /ծածկագիր 11-001-0111-0001-28/:
3.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 32,51քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 32,51քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 97/47:
4.Առաջարկել Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ 97/47 հասցեում գտնվող 32,51քմ մակերեսով հողամասի վրա 32,51քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինարարությունը իրականացրած քաղաքացի՝ Ռիմա Սուրենի Ղազարյանին, համաձայն ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի 35-րդ կետի, ուղղակի վաճառքով գնել 32,51քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 1242 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 40378 /քառասուն հազար երեք հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 32,51քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը՝ 1քմ 1300 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 42263 /քառասուներկու հազար երկու հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: