Քաղաքաշինական նպատակներով   Իջևան  քաղաքի Երիտասարդական փողոցում  առանձնացվել է 19,8քմ մակերեսով հողամաս:  Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին  փոխանցված  բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0117-0001-01/:                                                                                                                      
Անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասից առանձնացնել 19,8քմ մակերեսով մաս և  տալ հասցեավորում: 
    Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ
 
1.ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ,  Իջևան համայնքին  փոխանցված՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-001-0117-0001-01/, Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցում առանձնացնել 19,8քմ մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:                           
 2.Իջևան  քաղաքի Երիտասարդական փողոցում  առանձնացված 19,8քմ մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0117-0001-01/   տալ  հետևյալ  հասցեավորումը՝
Տավուշի  մարզ,  քաղաք  Իջևան Երիտասարդական  փողոց, թիվ 14/72:                          
 
 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: