Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը նշում է, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 17 շենքի 51.25քմ ներքին մակերեսով թիվ 39 բնակարանը հանդիսանում է համայնքային սեփականություն:
Հիմք ընդունելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բնակարանի կարգապահ վարձակալ է հանդիսանում Գուրգեն Ագրիկի Պետրոսյանը, որը ժամանակին չի կարողացել սեփականաշնորհել բնակարանը.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝ Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 17 շենքի 51.25քմ ներքին մակերեսով թիվ 39 բնակարանը, որը հանդիսանում է համայնքային սեփականություն, անհատույց օտարել Գուրգեն Ագրիկի Պետրոսյանին: