Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 757
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հոկտեմբերի 2025 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԲԵՐՔԱԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 11-020-0002-0021 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.199 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.199 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ թիվ 1906-Ն որոշուման և Տավուշի մարզի Բերքաբեր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի, նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության 11-020-0002-0021 ծածկագրով բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել  փոխել առանձնացված 0.199 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը  և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման  և  ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․199 հա մակերեսով հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին /ծածկագիր 11-020-0002-0021/։

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-020-0002-0021/ առանձնացնել 0․199 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․199 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Բերքաբեր, 2-րդ փողոց, թիվ 33/3  հողամաս:

4.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner