Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/16 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 18․9քմ մակերեսով հողամասի վրա քաղաքացի՝ Գոհար Ղազարի Սարուխանյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 18․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի /կիսակառույց/ շինությունը, որի ներքին մակերեսը կազմում է 17․4քմ՝ ճանաչվել է օրինական համայնքային սեփականություն /վկայական թիվ06102025-11-0038/: Անհրաժեշտություն է առաջացել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող 18․9քմ արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինությունն, իր զբաղեցրած 18․9քմ մակերես հողամասով վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի՝ Գոհար Ղազարի Սարուխանյանին: Ավտոտնակի /կիսակառույց/ շինության զբաղեցրած 18․9 քմ մակերեսով հողամասը և 18․9քմ մակերեսով ավտոտնակի /կիսակառույց/ շինությունը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդվածի, թիվ 33.1 կետի բ/ ենթակետի, թիվ 33.2 կետի և թիվ 35 կետի բ/ ենթակետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վաճառել կառույցն իրականացրած քաղաքացի Գոհար Ղազարի Սարուխանյանին /20.10.2025թ., դիմում թիվ4152/ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Սևքարեցի Սաքոյի փողոց, թիվ4/16 հասցեում գտնվող 18.9 քմ մակերեսով հողամասը՝ 1քմ 4441.8 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 83950 /ութսուներեք հազար ինն հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, իսկ 18.9 քմ արտաքին մակերեսով կիսակառույց ավտոտնակը՝ 1քմ 1969 ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 37214/երեսունյոթ հազար երկու հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: