Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 128
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2020 թվականի N 128

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 29,16ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԱՆԱՀԻՏ ԳԱՐԵԳԻՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 29,16ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29,16քմ մակերեսով հողամասի վրա  1999թ.  քաղաքացի՝ Անահիտ Գարեգինի Ավետիսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է  29,16քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 25,44քմ,  /ծածկագիր 11-001-0119-0001-19/: Համաձայն  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշման ավտոտնակի զբաղեցրած 29,16քմ մակերեսով  հողամասը  համայնքին  է  փոխանցվել,  որպես ավտոտնակ /բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս/: Ավտոտնակի զբաղեցրած 29,16քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 29,16քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հաշվի առնելով վերոնշյալը  և քաղաքաշինական խորհրդի   դրական  եզրակացությունը  և  ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի և     ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ   ԵՄ.

1.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 29,16քմ մակերեսով հողամասի վրա, Անահիտ Գարեգինի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված 29,16քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0119-0001-19/:

2.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29,16քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի՝ Անահիտ Գարեգինի Ավետիսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 29,16քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 25,44քմ,  /ծածկագիր 11-001-0119-0001-19/:

3.Իջևան քաղաքի, Աբովյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 29,16քմ մակերեսով  հողամասի վրա  քաղաքացի՝ Անահիտ Գարեգինի Ավետիսյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 29,16քմ  արտաքին մակերեսով ավտոտնակին տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Աբովյան փողոց, թիվ 24/81:

4.Առաջարկել  Իջևան քաղաքի,  Աբովյան փողոցի, թիվ 24/81 հասցեում գտնվող 29,16քմ մակերեսով հողամասի վրա 29,16քմ  արտաքին մակերեսով ինքնակամ ավտոտնակի շինարարությունը իրականացրած  քաղաքացի՝ Անահիտ Գարեգինի Ավետիսյանին,  համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  29,16քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ   1914 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  55813 /հիսունհինգ հազար ութ հարյուր  տասներեք/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  29,16քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1700 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 49572 /քառասունինը  հազար հինգ հարյուր յոթանասուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner