Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1307
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2025 թվականի N 1307

04.05.2023թ. ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել 04.05.2023թ. համայնքի ղեկավար թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություն:

 Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Իջևան համայնքի ղեկավարի 04.05.2023թ. համայնքի ղեկավար թիվ 607  որոշումը կարդալ.

,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 28.5ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 28.5ՔՄ ԱՐՏԱՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ , ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով հողամասի վրա 2000թ.  քաղաքացի Աշոտ Լևոնի Մխիթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 28.5քմ   արտաքին  մակերեսով ավտոտնակ,  որի  ներքին  մակերեսը  կազմում է 24.15քմ /ծածկագիր 11-001-0111-0001/, որը հաշվառվել է 15.03.2023թ., հաշվառման ծածկագիրն է 2023XFKPM: Ըստ չափագրման տվյալների քաղաքացու կողմից շինությունը կառուցվել է 2000թ., մինչ  ՀՀ  կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-ն որոշումը և թյուրիմացաբար շինության զբաղեցրած  41․5քմ մակերեսով հողամասը ընդգրկված է 11-001-0111-0001 ծածկագրով, բնակավայրերի ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության  տարածքում և հետևաբար որպես շինություն չի արտացոլվել կադաստրային քարտեզում: Ավտոտնակի զբաղեցրած 28.5քմ մակերեսով հողամասը և ինքնակամ կերպով կառուցված 28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը չեն խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չեն   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հաշվի առնելով վերոնշյալը  և ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման   պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1..Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  առանձնացված 28.5քմ մակերեսով հողամասի /ծածկագիր 11-001-0111-0001/  գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսքից փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողեր շարք:

2.Ճանաչել Իջևան համայնքի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով հողամասի վրա, քաղաքացի Աշոտ Լևոնի Մխիթարյանի կողմից ինքնակամ կառուցված 28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ /ծածկագիր 11-001-0111-0001/:

3.Ճանաչել  օրինական  Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով հողամասի վրա   քաղաքացի Աշոտ Լևոնի Մխիթարյանի կողմից ինքնակամ կերպով կառուցված 28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը, որի  ներքին մակերեսը կազմում է 24.15քմ  /ծածկագիր 11-001-0111-0001/:

4.Իջևան քաղաքի, Բլբուլյան փողոցում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28.5քմ մակերեսով  հողամասի վրա քաղաքացի Աշոտ Լևոնի Մխիթարյանի կողմից  ինքնակամ  կերպով  կառուցված 28.5քմ արտաքին մակերեսով ավտոտնակին տալ հետևյալ   հասցեավորումը. Տավուշի մարզ,Իջևան համայնք,  քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 101/83:

5. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ 101/83 հասցեում գտնվող, ինքնակամ կերպով  կառուցված շինությունը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 11-րդ գոտում առաջարկել  քաղաքացի Աշոտ Լևոնի Մխիթարյանին, համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  4-րդ  հոդվածի  35-րդ  կետի,  ուղղակի  վաճառքով  գնել  28.5քմ  մակերեսով  հողամասը՝  1քմ 4441.8 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով  126592 /հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր իննսուներկու/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ  28.5քմ  արտաքին մակերեսով ավտոտնակը՝  1քմ  1969 ՀՀ  դրամ  կադաստրային  արժեքով՝ 56117 /հիսունվեց հազար հարյուր տասնյոթ/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով :

6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner