Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ Վ.ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ավագանին նշում է, որ  ՀՀ կրթության տեսչական մարմնի  կողմից 2018թ հոկտեմբերի 29-ից  մինչև 31-ը իրականացվել է ստուգում   համայնքապետարանի ենթակայության 3 մանկապարտեզներում: Տեսչական մարմնի ստուգումների արդյունքների ամփոփ հաշվետվության մեջ որպես խախտում է արձանագրվել թիվ 5 մանկապարտեզի տնօրեն Վալյա Համազասպի Մելիքբեկյանի /ծնված 26.05.1948թ/  որպես տնօրեն  լիազորությունները սահմանված կարգով չդադարեցնելը, նշելով, որ խախտվել է ,,Պետական և ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի, բ/ ենթակետի պահանջը՝ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:

Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով  ՀՀ ,,Տեղական ինքնավարման մասին,, օրենքի  35-րդ հոդվածի, 11-րդ կետով

 

Իջևան համայնքի ավագանին որոշում է 

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ,,Իջևան քաղաքի  թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի տնօրեն Վալյա Համազասպի Մելիքբեկյանին ազատել տնօրենի պարտականությունների կատարումից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner