Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 702
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1265
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2025 թվականի N 1265

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 11-001-0211-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.07ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող տնատիրության փաստացի տիրապետողներ՝ Ֆելիքս Սերյոժայի Իսրայելյանը՝ ծնված 29․12․1965թ., Արմենուհի Վովայի Մաիլյանը՝ ծնված 10․09․1963թ., Վովա Ֆելիքսի Իսրայելյանը՝ ծնված 02․04․1991թ․և Անետա Ֆելիքսի Իսրայելյանը՝ ծնված 05․03․1989թ․, որ ՀՀ պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նիստի թիվ 7 արձանագրության հիման վրա ձեռք են բերել 0․04հա հողամաս, սակայն չափագրումից պարզվել է հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0․07հա, որի վրա առկա է 259,3քմ մակերեով բանակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 0.04հա մակերեսով և ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 0.03հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1994թ. կառուցված  259․3քմ ներքին մակերեսով բնակելի տան և պարիսպի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0211-0001/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0,04հա մակերեսով և ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 0.03հա մակերեսով հողամաը և 259․3քմ ներքին մակերեսով բնակելի տունը և պարիսպը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի,  ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հաստատել՝ Իջևան քաղաքի, Երևանյան փողոցում գտնվող, քաղաքացիներ Ֆելիքս Սերյոժայի Իսրայելյանին, Արմենուհի Վովայի Մաիլյանին, Վովա Ֆելիքսի Իսրայելյանին և Անետա Ֆելիքսի Իսրայելյանին պատկանող  0.07հա  մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0211-0001/:

2. Վերականգնել քաղաքացիներ Ֆելիքս Սերյոժայի Իսրայելյանի, Արմենուհի Վովայի Մաիլյանի, Վովա Ֆելիքսի Իսրայելյանի և Անետա Ֆելիքսի Իսրայելյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող օրինական 0,04հա մակերեսով և 0.03հա մակերեսով  սահմանազատված չկառուցապատված հողամասի, 259․3մ ներքին մակերեսով բնակելի տան և պարիսպի նկատմամբ /ծածկագիր 11-001-0211-0001/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացիների  սեփականությունը:

3. Իջևան  քաղաքի Երևանյան փողոցում գտնվող և քաղաքացիներ՝ Ֆելիքս Սերյոժայի Իսրայելյանին, Արմենուհի Վովայի Մաիլյանին, Վովա Ֆելիքսի Իսրայելյանին և Անետա Ֆելիքսի Իսրայելյանին պատկանող 0.07հա մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան,  Երևանյան փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 57 բնակելի տուն:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner