Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 373
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 նոյեմբերի 2020 թվականի N 373

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանս ուսանումնասիրելով Իջևանի համայնքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի պետ Ա.Այդինյանի զեկուցագիրը և կից ներկայացված 14.10.2020 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, կապված Իջևան քաղաքի Ասլանյան  փողոց թիվ 76 հասցեի բնակիչ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանի կողմից, առանց  համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, ք. Իջևան Երևանյան փողոցի թիվ 1/14 հասցեում գտնվող իրեն պատկանող հողամասին կից համայնքային սեփականության հողամասում  տարածքի բետոնացման աշխատանքների  իրականացման փաստի առթիվ վարչական պատասխանասվության ենթարկելու հարցին

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, ինքնակամ իրականացվել է Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 1/14 հասցեում գտնվող իրեն պատկանող հողամասին կից համայնքային սեփականության հողամասում  տարածքի բետոնացման աշխատանքներ, որի վերաբերյալ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից 2020 թվականի հոկտեմբերի 14-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Քաղաքապետարանի տարածքային զարգացման և քաղաքաշինության բաժնի պետ Ա. Այդինյանը իրավախախտման արձանագրությունը կից զեկուցագրով ներկայացրել է համայնքի ղեկավարին իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։ Հիմք ընդունելով զեկուցագիրը և կից ներկայացված նյութերը վարչական իրավախախտում կատարելու փաստի առթիվ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ և վարույթի քննության օր է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ժամը 12:00-ին քաղաքապետարանի շենքում և այդ մասին նույն օրը տեղեկացրել իրավախախտին։ Ծանոթանալով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում և Ա. Այդինյանի զեկուցագրում արձանագրված փաստական հանգամանքներին, վարչական մարմինը վարչական վարույթի քննության ընթացքում ապացուցված համարեց, որ Գրիգոր Լիպարիտի Ղուլարյանի  կողմից կատարված արարքը իրեն մեջ պարունակում է Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներ։ Նշված իրավախախտման համար պատասխանատու է Գրիգոր Ղուլարյանը, քանի որ ինքնակամ շինարարական աշխատանքները իրականացվել են վերջինիս կողմից:

Գրիգոր Ղուլարյանը լսումներին չէր ներկայացել: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1 և 154-րդ հոդվածի 1-ին մասի,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-58-րդ հոդվածների պահանջներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1/Գրիգոր Ղուլարյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք(տույժ) սահմանված նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով՝  400 000 (չորս հարյուր հազար)ՀՀ դրամ։

2/ Պարտավորեցնել  ինքնակամ շին․աշխատանքները  և վերացնել դրա  հետևանքները:

3/ Տուգանքի գումարը որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում կամովին վճարել քաղաքապետարանի գանձապետական թիվ 900375121150 հաշվին։

4/ Սույն որոշման մասին եռօրյա ժամկետում առձեռն կամ փոստային առաքմամբ, ստացումը հավաստող հետադարձ ծանուցմամբ իրազեկել Գրիգոր Ղուլարյանին:

5/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման հաջորդ օրվանից։

6/ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ներկայացնել հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությանը։

7/ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական մարմնին կամ դատական կարգովՙ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում, այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, չբողաքարկվելու դեպքում, նույն ժամկետում դառնում է անբողոքարկելի և ենթակա է հարկադիր կատարման։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner