Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարիետա Բուկիան, Տավուշի մարզ Իջևան համայնք Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.18731հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով / ծածկագիր 11-009-0073-0027/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով քաղաքացի Մարիետա Բուկիային պատկանող 0.18731հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-009-0073-0027/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ գյուղ, 27-րդ փողոց, 11 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: