Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 303
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 303

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 2/40 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2010,4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել ,,Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային,, ՓԲԸ ղեկավարությունը՝ Իջևան քաղաքի Արցախյան փողոց, թիվ 2/40 հասցեում գտնվող և վարձակալության իրավունքով իրենց պատկանող 2010,4քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր 11-001-0041-0020, վկայական թիվ 13052019-11-0059/, 30.03.2006թ. նոտարական գրասենյակի սեղանամատյանում գրանցված թիվ 763 հողամասի վարձակալության իրավունքի պայմանագրի թիվ 4.4 կետի համաձայն ուղղակի վաճառքով գնելու խնդրանքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասը չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, հիմք ընդունելով 30.03.2006թ. նոտարական գրասենյակի սեղանամատյանում գրանցված թիվ 763 հողամասի վարձակալության իրավունքի պայմանագրի թիվ 4.4 կետ դրույթները և Իջևան համայնքի ավագանու 10.04.2019թ. թիվ 30 որոշումը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 66 հոդվածի 3-րդ ենթակետի դրույթներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Իջևան քաղաքի Արցախյան փողոց, թիվ 2/40 հասցեում գտնվող 2010,4քմ մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր 11-001-0041-0020, վկայական թիվ 13052019-11-0059/ վաճառել /ուղղակի վաճառք/ ,,Իջևանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային,, ՓԲԸ կազմակերպությանը, 1քմ 1242 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 2496917 /երկու միլիոն չորս հարյուր ինսունվեց հազար ինը հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner