Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1326
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 նոյեմբերի 2025 թվականի N 1326

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԻԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 0.01666 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ գյուղի վարչական սահմաններում քաղքաշինական նպատակով առանձնացվել է 0.01666 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 8.09.2006թ. թիվ 1830-Ն որոշման, նշված 0.01666 հա մակերեսով հողամասը հանդիսանում է   բնակավայրերի բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-057-0105-0003/: Անհրաժեշտություն է առաջացել  փոխել առանձնացված 0.01666 համակերեսով հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,  ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով,

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.11-057-0105-0003 ծածկագրով 0.01666հա մակերեսով հողամասը, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ գյուղի վարչական սահմաններում  առանձնացնել 0.01666 հա մակերեսով հողամաս /ծածկագիր 11-057-0105-0003/,  համաձայն հաստատված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.01666 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ, 3-րդ փողոց, թիվ 6:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner