| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  23  մայիսի  2019 թվականի N 41 | 
   ,,ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ,, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Համայնքի ավագանին նշում է, որ  անհրաժեշտություն է առաջացել   «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի  հաստիքացուցակում կատարել փոփոխություն՝ կրճատել կանաչապատման մասնագետի մեկ հաստիքը, նախատեսել կանաչապատման ավագ մասնագետի մեկ հաստիք և փոփոխել ավտոաշտարակի վարորդի դրույքաչափը: Ղեկավարվելով  ՀՀ   ,,Տեղական  ինքնակառավարման  մասին,,  ՀՀ  օրենքի  50  հոդվածի  2-րդ կետով և 18-րդ հոդվածի 28-րդ կետով.  Տալ հավանություն քաղաքապետի առաջարկությանը` «Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկի հաստիքացուցակում կրճատել կանաչապատման մասնագետի մեկ հաստիքը,  նախատեսել կանաչապատման ավագ մասնագետի մեկ հաստիք 125000 դրամ դրույքաչափով և  ավտոաշտարակի վարորդի դրույքաչափը սահմանել 150000 ՀՀ դրամ:  | 
 Կողմ -8  ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ ԷՄԻԼ ՕՀԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՕՐԴԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՎԱՐԴԱՆ ՂԱԼՈՒՄՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |