Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Արտակ Ադամյանը, որ Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 22 շենքի հարակից տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի /վկայական թիվ 2079512, ծածկագիր 11-001-0117-0001/ զբաղեցրած 27,0քմ մակերեսով հողամասի չափագրման աշխատանքներ իրականացնելու ընթացքում, համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից պարզվել է, որ հողամասի սահմանները կադաստրային քարտեզում սխալ են արտացոլված և փաստացի կազմում է 26,9քմ, ուստի դիմել է իր տիրապետման տակ գտնվող, օրինական 26,9քմ մակերեսով հողամասի սահմանների ճշտման և ավտոտնակին հասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 22 շենքի հարակից տարածքում գտնվող՝ քաղաքացի՝ Արտակ Ադամյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած, օրինական 26,9քմ մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0117-0001/:
2.Իջևան քաղաք, Անկախության փողոց, թիվ 22 շենքի հարակից տարածքում գտնվող քաղաքացի՝ Արտակ Ադամյանին պատկանող 26,9քմ մակերեսով հողամասում կառուցված շինությանը տալ հետևյալ հասցեավորումը՝
Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Անկախության փողոցի, թիվ 22/73: