«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի տնօրինությունը դիմել է համայնքապետարան՝ առաջարկելով մասնաճյուղի սան Լիլիթ Վոլոդյայի Լազարյանին /ծնված 02.05.2002թ./ վերցնել սկզբնական հաշվառման՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա:
Հիմք ընդունելով, որ Լիլիթ Լազարյանի մայրը՝ Սիրամարգ Լազարյանը 08.10.2007թ.-ից հաշվառված է Սևանի «Հոգեկան առողջության կենտրոն»-ում «Մտավոր հետամնացության հոգեկան և վարքի խանգարումներով» ախտորոշմամբ, հայրը խուսափում է երեխայի խնամքից ու դաստիարակությունից, ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրեսգրքի» 110-րդ հոդվածով, ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի թիվ 917-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Իջևան քաղաքի, Ս.Օհանյան փողոցի, 1-ին նրբանցքի, թիվ 24 հասցեում հաշվառված Լիլիթ Վոլոդյայի Լազարյանին, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա վերցնել սկզբնական հաշվառման: