Իջևանի համայնքի ղեկավարին է դիմել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը /դիմում թիվ Օ-278-բ, 22.10.2025թ./, «Փոքր խմբային տուն» կառուցելու նպատակով, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում, անհատուց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով, հողամաս տրամադրելու խնդրանքով։ Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի պահանջներով՝ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն, Իջևան համայնք, գ. Աչաջուր, հասցեում գտնվող 0.06հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն, անհատուց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով տրամադրել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին, «Փոքր խմբային տուն» կառուցելու նպատակով: |